Մշակույթ

Հայկ Մխոյանը Կոմիտասի կատարումներով ցնցել է երգի միջազգային մրցույթի ժյուրիին

aidaavetisyan
Մայիսի 7-ից 17-ը Բուլղարիայում կայացած «Բալկան ֆոլկ» և «Ժամանակի ձայներ» երգի միջազգային մրցույթներից, որտեղ մասնակցել է  շուրջ 60 երկրիր, Հայաստանից մասնակցած ժողովրդական երգիչ Հայկ Մխոյանը վերադարձել է ոսկե մեդալներով:

 

 

Ժողովրդական երգիչ Հայկ Մխոյանը «Բալկան ֆոլկ» երգի միջազգային մրցույթում  միակ երգիչն է եղել, ով  ակապելա կատարմամբ ներկայացրել է  Կոմիտասի «Հորովել» երգը, որից էլ կատարողական արվեստի  համաշխարհային ասոցիացիայի նախագահ Արման Ղուկասյանի խոսքով՝  ժյուրիի կազմը ցնցված էր:

8  տարի  անցկացվող  միջազգային մրցույթում Հայաստանն առաջին անգան էր մասնակցում: Առաջինն էր, ու  փայլուն հաղթանակով՝ ոսկե մեդալմներով: Եռագույնը՝ ուսերին,  անմոռուկը՝ կրծքին, հայի  այս կերպարով էր ժողովրդական  երգիչը միջազգային մեծ բեմից կոմիտասյան արվեստը ներկայացրել  օտարերկրացի ունկնդրին:

«Նաև ներկայացրեցի այն երգերը, որը որ երգում էի՝ «Կռունկ», «Հորովել», «Դլե յաման», թարգմանվեց, բացատրվեց  ունկնդրին և խոսակցությունը տարավ նրան , որ բեմից հնչեց ցեղասպանությունը եզրույթը»:

Բուլղարիան, լինելով  հայոց ցեղասպանությունը չճանաչած երկրիր, ըստ Հայկի, կարևոր  քայլ էր միջազգային բեմից և հատկապես թուրք պատվիրակության  առջև  հնչեցնել ցեղասպանություն եզրույթը: Լավագույն  մեսիջն էր և կարծում եմ, արդյունքներ կունենա, ասում է Հայկը:  Իսկ միջազգային այս մրցույթը, ըստ  ժողովրդական երգչի,  համագործակցության  նոր ուղիներ կբացի: Արդեն  ունի  մեկ հրավեր՝ մասնակցելու  ֆոլկլոր արվեստի աշխարհի առաջնությանը:

Երիտասարդ երգիչը  իր համերգային  ծրագրերի միակ հովանավորն է: Ցավում է, որ  հայկական մշակույթը  արտերկրում ներկայացնելու  համար մեր պետական կառույցները չունեն  գումարներ:

Back to top button