
Մոսկվայի հիվանդանոցներից մեկում 69 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Եվգենի Մենշովը: Լուրը ՏԱՍՍ-ին հաստատել է «Տարվա երգը» նախագծի համահաղորդավար Անգելինա Վովկը: «Այո, նա հեռացել է կյանքից»,- ասել է հաղորդավարուհին: Դերասանը երկար տարիներ ծանր հիվանդ է եղել: Նախորդ տարի հոկտեմբերին հիվանդանոց էր տեղափոխվել: Մենշովը, հիշեցնենք, Անգելինա Վովկի հետ միասին 1988 թվականից մինչև 2006 թվականը վարել է «Տարվա երգը» հաղորդումը, նկարահանվել է 24 ֆիլմերում:




