Լեռնիկ Ալեքսանյան.«Իշխանությունները շահագրգռված են, որ «Նաիրիտը» վերագործարկվի»


Արդեն պատրաստ է Համաշխարհային բանկի միջոցներով անցկացված աուդիտի եզրակացությունը՝ նպատակահարմար է արդյոք, Նաիրիտ գործարանի հետագա շահագործումը, թե ոչ: Դրանք դեռ պաշտոնապես ներկայացված չեն: Սակայն, օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ եզկարացության նախնական արդյունքներն էր ներկայացրել էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ նախ հայտարարելով, որ աուդիտի համաձայն, Նաիրիտի հետագա շահագործումը նպատակահարմար չէ՝ միաժամանակ նաև ընդգծելով, որ վերջնական եզրակացությունը տալու է ՀՀ կառավարությունը: Հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը վստահեցրել է, որ թե ՀՀ նախագահը, և թե վարչապետը շահագրգռված են Նաիրիտի հետագա շահագործարկմամբ: Ապացույցներից մեկն էլ թերևս այն է, որ վերջին չորս ամսվա ընթացքում գործարանի աշխատակիցներին չորս անգամ ընդունել է ՀՀ վարչապետը: Գործարանի աշխատակիցներն ու ոչ միայն պնդում են, որ գործարանը ոչ միայն կարող է աշխատել, այլ նաև՝ մի քանի տարի հետո՝ շահույթ ապահովել:
ՀԲ փորձագետների, որոնք պնդում են, թե նախնական գործարկման համար 250-350 մլն դոլար գումար է անհրաժեշտ, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը հայտարարում է՝ 55 մլն դոլարն էլ բավարար է, որ Նաիրիտն աշխատի իրանական գազով:
Վերջին երեք տարվա ընթացքում Խորհրդային տարիների երբեմնի հսկա Նաիրիտ գործարանում երեք անգամ աուդիտ են անցկացրել՝ պարզելու համար, արդյոք գործարանի հետագա գործարկումը նպատակահարմար է, թե ոչ: Վերջին աուդիտը անցկացվեց Համաշխարհային բանկի միջոցներով, հատկանշական է, որ Նաիրիտ գործարանի աշխատակիցները երեք անգամ էլ որպես աուդիտ նույն մարդկանց են տեսել: Հետաքրքիր է, որ ի տարբերություն նախորդ տարիների , այս անգամ նույն մարդիկ եզրակացրել են, որ գործարանի հետագա շահագործումը նպատակահարմար չէ: ՀԲ եզրակացության վերջնական արդյունքները պաշտոնապես դեռ ներկայացված չեն:
Օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ եզկարացության նախնական արդյունքները ներկայացրեց էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ նախ հայտարարելով, որ աուդիտի համաձայն, Նաիրիտի հետագա շահագործումը նպատակահարմար չէ՝ միաժամանակ նաև ընդգծելով, որ վերջնական եզրակացությունը տալու է ՀՀ կառավարությունը: ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը վստահեցնում է՝ իշխանությունները շահագրգռված են, որ գործարանը վերագործարկվի:
«Մի հատ հաստատ կասեմ՝ ես գիտեմ, որ Նաիրիտի աշխատողների չափ շահագրգռված են նաև ՀՀ նախագահը, վարչապետը, որ Նաիրիտը աշխատի» Չէր էլ կարող այդպես չլինել, քանի որ, եթե նաիրիտը աշխատի, դա փրկություն է մեր ողջ տնտեսության համար»:
ՀԲ նախնական եզրակացության համաձայն, Նաիրիտ գործարանի հետագա շահագործման համար 250-350 մլն դոլար գումար անհրաժեշտ կլինի: Եվ այս դեպքում էլ դեռ պարզ չէ, արդյոք գործարանը կունենա մրցունակ արտադրանք: ՀԱԱ միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, ով Նաիրիտի խնդիրներով 2000թ է զբաղվում, շարունակում է պնդել՝ իրատեսական է գործարանի վերագործարկման իրենց առաջարկած սցենարը՝ իրանակական գազով աշխատելու միջոցով:
«Տարեկան 80 մլն խորանարդ մետր գազ Իրանից ստանալու դեպքում՝ ապրանքային փոխանակման տարբերակով, կաուչուկի արտադրությունը վերագործարկելով, նրանք կարող են այդ գազի դիմաց կամ հոսանքով փոխհատուցել, կամ կարող են կաուչուկով ստանալ գազի դիմաց փոխհատուցում: Երևանի ՋԷԿ-ը ժամանակին կառուցվել է, որպեսզի գոլորշի ու էլեկտրական հոսանք մատակարարի Նաիրիտին: Ես գտնում եմ, բազմաթիվ անգամներ ասել եմ, որ քանի որ այդ երկու կազմակերպություններն էլ՝ և Նաիրիտը, և Երևանի ՋԷԿ-ը էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության շրջանակներում են, կարելի է երկուսը միավորել ու Հարավային արդյունաբերական հանգույց: Եվ քանի որ Երևանի ՋԷԿ-ը Իրանից 400 մլն խորանարդ մետր արդեն իսկ գազ է ստանում՝ դրա դիմաց 1,2 մլրդ կվտ էլեկտրաէներգիայի է մատակարարում, կարելի է մի փոքր գազի թողունակությունը մեծացնել, որովհետև այդ խողովակը, որով նա գազ է ստանում, չորս անգամ ավելի շատ գազ կարող է ներմուծել, քան այժմ ներմուծում է, 80 մլն-ը տալ Նաիրիտի գործարկման համար»:
Վազգեն Սաֆարյանն ու Նաիրիտի աշխատակիցներն էլ են բազմաթիվ հաշվարկներ կատարել, ու պնդում են՝ 55 մլն դոլարը նախնական այն գումարն է, որով գործարանը կարող է անցնել անհրաժեշտ վերանորոգումների փուլն ու աշխատել: Այդ ըթնացքում նաև ենրդրումներ կներգրավվեն շահույթներից, տարեկան 17 մլն դոլարի շահույթ կարող է ապահովվել, բացի այդ, 12 հազար տոննա կաուչուկ կարտադրվի: Նաիրիտ գործարանի Արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը նույնպես պնդում է՝ «55 մլն դոլար եթե ներ է դրվում, առաջին երեք տարում ներդրողն իր փողը հետ է տանելու, հետո արդեն շահույթը մնալու է: Նաիրիտը կարող է աշխատել, աշխատուժն ունի: Բոլոր աուդիտները, որ գալիս են, հիանում են մեր մասնագետներով»:
Գործարանի ներկայացուցիչը ցավով է նշում, որ մի քանի տարի հետո, եթե անգամ Նաիրտի շահագործման որոշում կայացվի, կկանգնեն մեկ այլ ՝ ոչ պակաս լուրջ խնդրի՝ մասնագետներ չունենալու խնդրի առջև: Մինչ, որոշում կկայացվի , Նաիրիտի արդեն նախկին աշխատակիցները շարունակում են պահանջել իրենց աշխատավարձերը: Գումարը ստանալու համար, նրանք ստիպված են կտրուկ քայլերի գնալ: Նմանատիպ վերջին քայլը երկօրյա նստացույցն էր, որը չնայած ավարտվել է, սակայն, կրկին վերսկսվելու է: Տեղեկացնենք, որ գործարանի աշխատակիցների աշխատավարձի ողջ պարտքը՝ 5.7 միլիարդ դրամ է կազմում: