Միջազգային

Իրանի ԱԳ նախարարը հերքում է ԱՄՆ նախագահի մեղադրանքները

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հերքել է Միացյալ Նահանգների նախագահի մեղադրանքները Թեհրանի հասցեին։ Բարակ Օբաման «Աշ-Շարկ Ալ-Աուսատ» թերթին ասել է, թե Իրանը ձեռնարկում է վտանգավոր, ապակայունացնող քայլեր Մերձավոր Արևելքի տարբեր երկրների նկատմամբ՝ հանդիսանալով ահաբեկչությունը հովանավորող երկիր։

ԱՄՆ ի նախագահը արդարացի է անվանել այլ երկների մտավախությունները Իսլամական Հանրապետության գործողությունների հետ կապված: FARS գործակալության փոխանցմամբ՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է, որ Բարակ Օբաման կրկնում է իր նախորդների անհիմն մեղադրանքները: «Միացյալ Նահանգները մեղադրանքներ է հնչեցում Թեհրանի հասցեին՝ իր տարածաշրջանային դաշնակիցներին սիրաշահելու համար»,- ասել է Իրանի արտգործնախարարը:

Back to top button