Հայտնի դարձավ «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագծի հաղթողը


Դեռ մեկ տարի չի անցել, ինչ Հանրային լրագրության ակումբի եւ Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի կողմից կազմակերպվել էր «Ձեռներեցների փոխայցելություն» ծրագիրը: Ծարագրի մասնակիցները համոզված են, որ անհատական այսպիսի համագործակցություններով հնարավոր կլինի հիմքեր ստեղծել նաեւ պետությունների համագործակցության համար: Հայ եւ թուրք մասնագետները ամիսներ շարունակ շփվել են իրար հետ, ծրագրի շրջանակներում գնահատվել են նշված երկրների կարիքները, մշակվել են գաղափարներ, որոնք հետագայում վերածվել են բիզնես-ծրագրերի: Երեկ ժյուրիի դատին է ներկայացվել այդ բիզնես ծրագրերը, իսկ այսօր հայտնի է դարձել, թե ով է ստանալու եւ նախնական ֆինանսավորմամբ սկսելու իր բիզնեսը:
Փակ սահմանների եւ դեռեւս չլուծված պատմական խնդիրների պայմաններում Հայաստան-Թուրքիա հարաբերությունները մինչ այսօր ծավալվում էին, այսպես ասած «առեւտրական» մակարդակում, հիմա փորձ է արվում հայ-թուրքական հարաբերությունները տեղափոխել մեկ այլ հարություն՝ ինովացիոն: Մի քանի ամիս է, ինչ կազմակերպվում է «Ձեռներեցների փոխայցելություններ» ծրագիրը:
Անցյալ տարվա նոյեմբերին առաջինը Թուրքիայից Հայաստան ժամանեց 30 հոգանոց մի պատվիրակություն, հայ գործարարները նույնպես եղան Թուրքիայում: Հետաքրքրող ոլորտները՝ տեղեկատվական եւ հաղոդակցության տեխնոլոգիաներն են, ծրագրավորումը, դիզայնը, վաճառքը եւ այլն: Սկզբում խմբերի մասնակիցները պարզապես ուզում էին հասկանալ եւ ավելի մոտիկից ճանաչել հարեւաններին, այնուհետեւ ծրագիրը գնաց ավելի հեռուն՝ հայտարարվեց մրցույց՝ լավագույն բիզնես-ծրագրի մեկնարկին աջակցող դրամաշնորհի համար:
Գլխավոր մրցանակը հանձնվեց այսօր: Մրցույթին մասնակցող 6 թիմից բիզնես գաղափարն իրագործելու համար նախատեսված 4 հազար եվրո աջակցությունը ստացան Թուրքիայի ներկայացուցիչները, այդպես էր որոշել ժյուրին: Ներկայացվածներից ամենաօգտակար գաղափարն էր, ծրագրի կազմակերպիչներից՝ Հանրային լրատվության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը հուս ունի, որ թե կոնկրետ ծրագիրը ապագայում կիրագործվի նաեւ Հայաստանում, թե ընդհանրապես՝ հայ-թուրքական գործարար համագործակցությունը կշարունակվի:
«Մտածեք հայաստանյան աղբահավաքման օպտիմալացման մասին նույնպես: Մեզ այդ ծրագիրը շատ կարեւոր կլինի քաղաքում եւ ընդհանրապես երկրում կիրառել»:
Նշեմ, որ հիմնական ծրագրերը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին են առնչվում: Այս ոլորտությում ուժեղ կողմեր ունի թե Հայաստանը, թե Թուրքիան: Հայաստանյան այցի ժամանակ, օրինակ՝ Թուրքիայի ներկայացուցիչները տպավորվել էին հատկապես կրթական համակարգում այս ուղղությամբ իրականացվող ծրագրերից՝ լինի դա Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, թե ռոբոտիկայի ուսուցման նախագծերն ու ծրագրերը:
«Այս փուլից հետո, իհարկե, ափսոս կլինի այն թողնել այդ ճանաչողականության մակարդակի վրա եւ չշարունակել, չխորացնել մեր արդեն իսկ ստեղծած հիմքը: Ճիշտ է, Սիլիկոնյան Հովիտը յուրահատուկ մի միջավայր է, որի ձգտում են շատերը, բայց ես կարծում եմ, մենք էլ այստեղ կարող ենք մեր Արարատյան Հովիտը ստեղծել»:
Այս առաջարկն անկեղծորեն դուր եկավ Էմրե Օզբեկին, ով մրցույթի ժյուրիի անդամներից էր, նաեւ Թուրքիայում ներդրումներով զբաղվող ընկերություններից մեկի ներկայացուցիչը: Բացի համոզվելուց, որ Հայաստանում ՏՏ ոլորտում տաղանդավոր երիտասարդներ կան, Էմրե Օզբեկը Հայաստանից կհեռանա՝ իր հետ տանելով նաեւ այլ տպավորություններ:
«Ինձ շատ դուր եկավ Արարատյան Հովիտի գաղափարը: Մինչեւ Հայաստան գալս կարդացել էին Հայաստանի մասին, բայց համոզված եմ, որ պետք է լինես երկրում, հանդիպես մարդկանց հետ, որպեսզի պատկերացում կազմես այդ երկրի մասին: Առանց Հայաստան գալու ես չէի կարող գնալ փոքրիկ գյուղերից մեկը, որտեղ ռոբոտիկայի ծրագիրն է իրականացվում կամ վերադարձի ճանապարհին մտնել պոնչիկանոց եւ տեսնել, թե ինչ է իրենից ներկայացնում դա: Այդպիսի փորձառությունն է, որ քեզ հնարավորություն է տալիս հասկանալ երկիրը եւ իր հասարակությունը»:
Ի դեպ՝ Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի ներկայացուցիչ Ջանսու Սարաքը այսօր հիշեց թուրք ներդրողներից մեկի արած հայտարարությունը, որ իր համար նշանակություն չունի, թե ինչ ձեռներեցի կամ ինչ բիզնեսի մեջ է ներդրում անում, կարեւորը գաղափարն է: Իսկ հայերի հետ հանդիպումից հետո նա հոզմավել է՝ Հայաստանում գոյություն ունեն երիտասարդ ձեռներեցներ, լավ գաղափարներ եւ տաղանդ: Այս բացահայտումները թուրք ներդրողը մտադիր է հաշվի առնել իր հետագա գործունեության մեջ: