

Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մեկնարկել է «ԱրտՖեստ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնը` «Մեկ տանիքի ներքո» խորագրով: Մայիսի 11-ից հունիսի 11-ը մայրաքաղաքային և մարզային մշակությաին կրթօջախները, անհատ ստեղծագործ երիտասարդներն «ԱրտՖեստ»- ի շրջանակում ներկայացնելու են արվեստի գրեթե բոլոր ճյուղերը։ Փառատոնի նպատակն է բացահայտել նոր անուններ և ստեղծել մշակությաին երկխոսություն երիտասարդ արվեստագետների միջև: Փառատոնի կազմակերպիչները վստահեցնում են, որ տարեց տարի հետաքրքրությունը գնալով մեծանում է «Արտֆեստ»- ի նկատմամբ։ Ապացույցը՝ հայտատուների թվի աճն է:




