


Ինչպես է պատահում, որ միեւնույն հաղթանակը տարբերի տերերի է վերագրվում, իսկ Շուշիի հաղթական ազատագրմանը նախորդած իրադարձությունները ծայրահեղորեն տարբեր են ներկայացվում: Ազատամարտիկ ՀովիկՎարդումյանը, օրինակ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փոխանցել է իր տեղեկությունները, թե ՀՀ այդ ժամանակվա նախագահ Լեւոն տեր-Պետրոսյանն, ով այդ օրերին Իրանում էր, տեղյակ էլ չի եղել Շուշիի ազատագրման մասին:
Ճիշտ հակառակն է պնդել գեներալ Աստվածատուր Պետրոսյանը` Շուշին ամենաուղղակի իմաստով ազատագրողներից մեկը: «Քարտեզը մեր ձեռքին` մեր ամեն քայլը եւ զորքի ամեն շարժը կատարել ենք նախագահ Տեր-Պետրոսյանի հստակ հրամանագրերով, այլ կերպ հնարավոր չէր»,- հայտարարել է նա:
Բայց փաստը մեկն է` Շուշին ազատագրվել է, իսկ մի քանի հազար մարդու բերած հաղթանակն այսօր իրեն է վերագրում մի քանի տասնյակ հազար մարդ: Հաղթական օպերացիայի մանրամասները տարբեր տեսանկյուններից «Ռադիոլուրի» անդրադարձում.




