
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի եւ Կուբայի միջեւ 50 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ կսկսվի լաստանավերի երթեւեւեկությունը։ Դրանք դադարեցվել էին 1960 թվականին Կուբայի դեմ ամերիկյան առեւտրային էմբարգո սահմանելուց հետո, հայտնում է Բի Բի Սի- ն։
2014- ի դեկտեմբերին Վաշինգոտնը հայտարարեց Հավանայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին։ Արգելքը հանելուց հետո արդեն չորս ընկերություն է հայտարարել լաստանավային հաղորդակցության արտոնագիր ստանալու ցանկության մասին։




