Քաղաքական

Ա. Պապյան. Ցեղասպանությունը հարկադրանքի տակ ճանաչող Թուրքիան ավելի վտանգավոր է

annanazaryan

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպվածությունը գոհացրել է «Մոդուս Վիվիենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանին: Նրան սակայն ավելի շատ հետաքրքրում է, թե ինչ նպատակ էր դրված միջոցառումների անցկացման  հիմքում: Դատելով ընտրված  «Հիշում ենք ու պահանջում» կարգախոսից՝ Արա Պապյանը կարծում է, որ առաջին կետով իրոք հաջողություն գրանցվել է։ «Աշխարհին կարողացանք հիշեցնել ցեղասպանության մասին, աշխարհի առաջատար ԶԼՄ- ները խոսում ու գրում էին ցեղասպանության մասին: Եվ դա զուտ ՀՀ շնորհիվ չէր,  այլ այդ ընթացքում Հայաստան ժամանած մեր հայերնակիցների, որոնց շնորհիվ աշխարհի ուշադրությունը սևեռվեց Հայաստանի վրա»։

Հաջորդ հարցը, որ ավելի կարևոր է, կարգախոսի երկրորդ  բառն է՝ պահանջատիրությունը  և Կանադայում Հայաաստանի նախկին դեսպանին շատ հետաքրքրում է, թե ինչ ենք պահանջում:

Եթե Թուրքիան ստիպված ճանաչի ցեղասպանությունը, դա կնշանակի, որ հասարակությունը կմնա հայատյաց: Հարկադրանքի տակ ճանաչող Թուրքիան ավելի վտանգավոր կարող է լինել: Այդ առումով կարևոր է, թե որ Թուրքիան կճանաչի:

«Մոդուս Վիվիենդի» կենտրոնի ղեկավարի համոզմամբ՝ պահանջատիրությունը  եթե դրվի ոչ թե ճանաչման, այլ՝ իրավական փաստի վրա, դա հնարավորություն կտա,  որ  դաշնակիցներ ունենանք:

Կանադայում Հայաստանի նախկին դեսպանի կարծիքով՝ իրավական միջազգային փաստաթղթերի վերաբերյալ կարծիք կարող է հայտնել ՄԱԿ-ի արդարադատության՝ Հաագայի դատարանը։

Back to top button