Մշակույթ

Լեոնիդ Ենգիբարյանը ոչ միայն կրկեսինն է, այլեւ մնջախաղինն ու գրականությանը

alisagevorgyan

Ապրիլի 30-ին Մոսկվայի տանը  տեղի կունենա հուշ- երեկո նվիրված Լենիդ Ենգիբարյանի ծննդյան 80-ամյակին: Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պոտրոսյանը լրագրողների հետ հանդիպմանն այսօր նշել է, որ հոբելյանական միջոցառումները սկսել են դեռ հունվարից: Կրկեսի մեծ վարպետին նվիրված միջոցառում է տեղի ունեցել նաև բոլորովին վերջերս՝ Եկատերինբուրգում, սակայն հոբելյանական բուն միջոցառումը տեղի կունենա Երևանում՝ սեպտեմբեր ամսին: Հանդիպմանը ներկա Երևանի մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն էլ այսօր նշել  է՝ Լեոնիդը որքան կրեսինն էր, նույքան էլ մնջախաղինն ու գրականությանը։

«Նրա կերպարն այնքան սիրելի է ժողովրդին, որ Լեոնիդ Ենգիբարյանի անունը տալիս անմիջապես ժպիտ է հայտնվում մարդկան դեմքին: Ունենալով նման գանձ՝ մենք պարզապես պարտավոր ենք ներկայացնել նրան թե դրսում , թե ներսում,- ասում է Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը՝ հավելելով,- Լեոնիդը որքան կրեսինն է, նույնքան էլ մնջախաղինն է ու գրականությանը»։

Լեոնիդ Ենգիբարյանին նվիրված հոբելյանական միջոցառումները Երևանի կրկեսը սկսել է դեռ հունվարից: Մնջախաղի թատրոնի հետ համատեղ վաղը Մոսկվայի տանը կներկայացնի հուշ-երեկո՝ նվիրված մեծ արտիստին: Իսկ սեպտեմբերին արդեն պետական մակարդակով կնշվի Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակը:

Մինչ Լեոնիդ Ենգիբարյանին նվիրված նոր ցուցադրության ստեղծումը պիտի դեռ կառուցվի կրկեսի նոր շենքը :«Ինչո՞ւ է ձգձգվում շինարարությունը»,- հետաքրքրվեցին լրագրողները: Կրկեսի տնօրենը պարզաբանեց. «Սկզբում փորձում էին  հին շենքը վերակառուցել, պարզվեց, որ դա անիմաստ է, ճիշտը նորը կառուցելն է: Նորը կառուցելու ընթացքում էլ ջրահեռացման համակարգի հետ կապված լուրջ խնդիրներ ի հայտ եկան: Այս ամենը բավականին ժամանակ խլեց»,- ասաց կրկեսի տնօրենը՝ հորդորելով  մի քիչ էլ սպասել:

Մի քիչ ասվածն էլ մինչև մյուս տարվա վերջն է: Կրկեսի շուրջ ստեղծված թեժ բանավեճն այսօր մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանին  ստիպեց մի քիչ նախանձել։ Սեփական տանիքի բացակայությամբ հանդերձ՝ մնջախաղի թատրոնը շարունակում է միջազգային ամենատարբեր փառատոներում լավագույնս ներկայացնել հայ թատրոնը: Ի դեպ՝ Հայաստանում ամենից շատ հյուրախաղերի մեկնող թատերական կոլեկտիվն է: Առջևում Վրաստանի, Մեքսիկայի թատերական փառատոներն են։

Back to top button