Չեռնոբիլում հրդեհը վերահսկողության տակ է վերցվել


Հրշեջներին հաջողվել է Չեռնոբիլի գոտում բռնկված հրդեհը վերահսկողության տակ առնել, թեեւ կրակն ամբողջությամբ դեռևս չի մարվել, սակայն կանխվել է դրա տարածումը: Ինչպես հայտնել են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարությունից, իրավիճակը վերահսկելի է։ Ռադիացիոն իրավիճակը Կիևում և հարակից շրջաններում չի գերազանցում թույլատրելի սահմանը, կրակի տարածումը դեպի էլեկտրակայան կայնխվել է։
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավար Զորյան Շկիրյակը հայտնել է, որ տեղի ունեցածի հիմնական վարկածներն են միտումնավոր հրդեհումը և կրակի հետ անզգույշ վարվելը:
Վարչապետ Արսենի Յացենյուկը, ով ուղղաթիռով շրջել է հրդեհի բռնկման գոտում, ասել է, որ հնարավոր է հրդեհը բռնկվեր միտումնավոր այրման պատճառով: Յացենյուկը նաև նշել է, որ նախօրեին բռնկված անտառային հրեդեհը Չեռնոբիլի շրջանում ամենախոշորն է 1992 թվականից հետո։