Միջազգային

Ուկրաինայի ռադան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ նախագահի դեմ

Ուկրաինայի Գերագույն ռադան որոշում է ընդունել Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինի դեմ անհատական պատժամիջոցների մասին: Օրենսդիր մարմնի՝ Ազգային անվտանգության խորհուրդ ուղարկված հանձնարարականում Պուտինից բացի կա ևս 35 բարձաստիճան պաշտոնյայի անուն՝ այդ թվում Ռուսաստանի նախագահի խորհրդական Վլադիսլավ Սուրկովը, Պետական  դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, Դաշնային անվտանգության խորհրդի ղեկավարի Ակլեկսանդր Բորտնիկովը:

Թե կոնկրետ ինչ պատժամիջոցների մասին է խոսքը ռադայի որոշման մեջ չի նշվում։ Հայտնի է, որ այս կերպ Կիևը մտադիր է հասնել Նադեժդա Սավչենլոյի ազատ արձակման: Անհատական պատջամիջոցների կոչով Ռուսաստանի բարձրաստիճան ղեկավարության նկատմամբ Կիևը դիմել է նաև ՄԱԿ-ին, Եվրախորհրդարանին, Եվրահանձնաժողովին, ԵԽԽՎ-ին և ամերիկյան Կոնգրեսին։

Back to top button