Միջազգային

Ղազախստանում այսօր «լռության օր» է

Ղազախստանում այսօր «լռության օր» է՝ նախագահական ընտրություններից առաջ։ Ապրիլի 26-ին կայանալիք ընտրությունների նախօրեին ցանկացած նախընտրական քարոզչություն արգելած է։ Արտահերթ ընտրություններ նշանակելու պատճառն այն է, որ 2016 թվականին պետք է անցկացվեն խորհրդարանական ընտրություններ։

Ղազախստանի նախագահի պաշտոնի համար պայքարում են 3 թեկնածուներ՝ գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Կոմունիստական ժողովրդական կուսակցության թեկնածու Թուրգուն Սիզդիկովը և Արհմիությունների դաշնության նախագահ Աբելգազի Կուսաինովը։

Back to top button