ՄիջազգայինՑեղասպանություն 100

Էրդողանը հարգանքով հիշում է «զոհված օսմանցի հայերին» եւ ցավակցություն հայտնում «նրանց ժառանգներին»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը 1915-ի դեպքերի վերաբերյալ նամակ է  հղել  Պոլսո հայոց պատրիարքարան, որտեղ այսօր «Առաջին աշխարհամարտի զոհերի հիշատակին» նվիրված արարողություն է տեղի ունեցել:

«Պոլսո պատրիարքի փոխանորդ պարոն Արամ Աթեշյան, մեր երկրի հայազգի քաղաքացիների համար կարևոր նշանակություն ունեցող այս օրը ևս մեկ անգամ հարգանքով հիշում եմ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված բոլոր օսմանցի հայերին և ցավակցություն հայտնում նրանց ժառանգներին»,- գրել է Թուրքիայի նախագահը:

Ընդգծելով հայ համայնքի կարևոր դերը Օսմանյան կայսրության և ժամանակակից  Թուրքիայի կյանքի տարբեր ոլորտներում՝ Էրդողանը նշել է, թե անհրաշեշտ է ապրել խաղաղ պայմաններում, եղբայրաբար, և Թուրքիան պայքարում է հենց դրա համար: «Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել. անկեղծորեն կիսում եմ հայ համայնքի ցավը և նշում, որ գիտենք նախկինում տեղի ունեցած տխուր միջադեպերի մասին», Էրդողանի ուղերձն է մեջբերում «Հուրիեթը»։

Back to top button