ՄիջազգայինՑեղասպանություն 100

Մոսկվան ցավակցում է Հայաստանին. ՌԴ պետդուման հայտարարություն է ընդունել

marlenahovsepyan
Ռուսաստանի Պետդուման այսօր հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:«Ռուսաստանի Պետական դուման իր խորին ցավակցությունն է հայտնում  եղբայրական Հայաստանին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, նաև Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում ողբերգական իրադարձությունների ժամանակ զրկանքներ կրած այլ ժողովրդներին:  Մենք համոզված ենք, որ պատմական բարդ հարցերն ու միջազգային անհամաձայնությունները  հարկավոր է կարգավորել խաղաղ ճանապարհով, այդ թվում դիվանագիտական ջանքերով` հանուն կայուն խաղաղության ու անվտանգության հաստատման համայն աշխարհում»:

Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները վստահություն են հայտնել, որ Եվրասիական մայրցամաքը կարող է և պետք է լինի բարիդրացիության և իրավահավասար համագործակցության օրինակ:«Դրան նպաստում է բազմակողմ գործունեությունն այնպիսի միջազգային կառույցների շրջանականերում, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որոնց նպատակն է կայուն զարգացումը, մեր ժողովրդների բարգավաճումն ու մարդասիրական գաղափարների հաղթանակը», ասված է Ռուսաստանի Պետական Դումայի ընդունած հայտարարության մեջ:

Back to top button