Միջազգային

Աստանան դեմ է միասնական արժույթի ներդրմանը

marlenahovsepyan
Ղազախստանը բացառում է Եվրասիական տնտեսական միության տարածքում  միասնական արժույթի ներդրման հնարավորությունը: Ղազախստանի ազգային տնտեսության փոխնախարար Տիմուր Ժակսիլիկովը հայտարարել է, որ Ղազախստանը հստակ ու հետևողական դիրքորոշում ունի ԵՏՄ շրջանակում միասնական և անդրազգային արժույթի ներմուծման վերաբերյալ: «Հարցը չի քննարկվում մեր կողմից, այն օրակարգային չէ»,-ասել է ղազախ պաշտոնյա Աստանայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Ժակսիլիկովը ընդգծել է, որ մինչև 2025 թվականը կա միայն ֆինանսական շուկաների կարգավորման ոլորտում անդամ երկների օրենսդրական բազայի ներդաշնակեցման նպատակ: «Ոչինչ չի նշվում արժութային միության ստեղծման կամ դրա հեռանկարների մասին»,- ՌԻԱ Նովոստի գործակալության փոխանցմամբ, ասել է  Ղազախստանի ազգային տնտեսության փոխնախարարը:

Back to top button