Միջազգային

Կոտայքի մարզում բրուցելոզով հիվանդների թիվը հասել է 19-­ի

hasmikdilanyan
«Կոտայքի մարզում արձանագրված բրուցելոզով հիվանդների թիվը հասել է 19-­ի, և ՀՀ առողջապահության նախարարությունը կազմակերպել է նրանց անվճար բուժման գործընթացը»,- ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում  հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նրա խոսքով՝ «Հիվանդների թիվը հստակեցնելուց հետո բոլորի բուժումը կազմակերպվել է: Այժմ բուժում են ստանում 19 մարդ, եթե այլ դեպքեր ևս արձանագրվեն, անպայման բուժումը կկազմակերպի: Բոլոր հիվանդների վիճակը ներկայում գնահատվում է բավարար»,­ ասաց նախարարը: Խոսելով հիվանդության վտանգավորության մասին՝ Մուրադյանը նկատեց, որ եթե համապատասխան միջոցները ժամանակին ձեռնարկվեն, ապա որևէ խնդիր չի լինի:

 

Կարդացեք նաև

Back to top button