ՄիջազգայինՑեղասպանություն 100

Անկարան Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում Եվրոպայում պարտություն է կրել

marlenahovsepyan
Հայոց ցեղասպանության ետաքրքրական անդրադարձ է այսօր հրապարակել թուրքական  Radikal-ը: Հոդվածքագիրը գրում է, որ Թուրքիայում ապրիլի 24-ին ընդառաջ խուճապ է սկսվել, թեև պաշտոնական Անկարան անդադար աշխատում է՝ իրար հաջորդող ճանաչման և դատապարտման մասին որոշումները Թուրքիայի իշխանություններին անհանգստացնում են:

«Կաթոլիկ եկեղեցու հովվապետի մատուցած պատարագից ու հայտարարությունից,  550 միլիոնանոց Եվրոպայի օրենսդիր մարմնի՝ խորհրդարանի ընդունած բանաձևից հետո ԵՄ ամենակարևոր երկրներից մեկը՝ Գերմանիան, հայտարարել է Ցեղասպանությունը ճանաչելու մասին: Այժմ էլ  բոլորի ուշադրությունն ուղղված է դեպի Միացյալ Նահանգներ, բոլորը սպասում են Բարակ Օբամայի ապրիլի 24-ի ամենամյա ուղերձին, իսկ մինչ այդ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայերին ուղղված 2-րդ ցավակացական ուղերձը հրապարակեց»,- գրում է  Radikal-ը:

Հոդվածագիրը հիշեցնում է, որ եթե նախորդ տարի այն ժամանակ դեռ վարչապետ  Էրդողանն իր ուղերձը հղեց ապրիլի 23-ին, Դավութօղլուն դա արեց ապրիլի 24- ից 4 օր առաջ՝ ապրիլի 20-ին: «Պատահական չէ, որ Դավութօղլուն հայտարարությունն արեց հենց այն օրը, երբ Գերմանիայի կառավարության խոսնակը հայտնեց, որ կառավարությունն աջակցելու է խորհրդարան ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված փաստաթղթին:

Գերմանիայում 3 միլիոնից ավելի թուրք է բնակվում, Գերմանիան Թուրքիայի ամենակարևոր առևտրային գործընկերն է, և նման քայլն  Անկարա-Բեռլին հարաբերություններում լուրջ սառեցման պատճառ կարող է դառնալ: Գերմանիան հայկական հարցում միանալու է  Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Հունաստանի, Շվեդիայի ու Բելգիայի նման առաջատար եվրոպական երկրներին»,- գրում է  Radikal-ը՝ ընդգծելով, որ Անկարան Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում Եվրոպայում պարտություն է կրել:

Back to top button