
«Անատոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գալիպոլի կմեկնեն Միացյալ Թագավորության արքայազն Չարլզը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Պակիստանի նախագահ Մեմնուն Հուսեյնը, Կատարի էմիր Թամին բին Համադ ալ Թանին եւ այլ բարձրաստիճան անձինք:
Թուրքիայում Գալիպոլիի հետ կապված արարողություններին մասնակցելու ցանկություն են հայտնել հիմնականում մահմեդական երկրների ներկայացուցիչները: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Գալիպոլի է հրավիրել աշխարհի 103 պետությունների ղեկավարների:




