Միջազգային

Եգիպտահայ պորտապարուհուն դատապարտել են վեց ամսվա ազատազրկման

Կահիրեի դատարանը պորտապարի հայ արտիստուհուն վեց ամսով դատապարտել է ազատազրկման՝ մեղադրելով Եգիպտոսի ազգային դրոշը վիրավորելու մեջ։

Սաֆինազը դատապարտվել է նրա համար, որ անցած տարի Կարմիր ծովում եվիպտական հանգստավայրում ելույթ է ունեցել ազգային դրոշով փաթաթված։

Եգիպտոսի դրոշի վիրավորման համար քրեական պատասխանատվությունը սահմանվել է 2014 թվականին։

Բի Բի Սի- ն նշում է, որ վերջին տարիներին շատ պորտապարողներ են հայտնում Եգիպտոսում իրենց վրա ճնշումների մասին, ինչը պայմանավորված է իսլամիստների ազդեցության մեծացմամբ։

Back to top button