ՄշակույթՑեղասպանություն 100

Արա Գեւորգյանի եւ Դանիել Դեքքերի «Սեւ ապրիլ» նախագծի շնորհանդեսը՝ շուտով

sonahakobyan
Առաջիկա օրերին ինչպես հայությանը, այնպես էլ ամբողջ աշխարհին կներկայացվի երաժիշտ Արա Գևորգյանի և երգիչ Դանիել Դեքքերի նոր նախագիծը՝ «Սև ապրիլը»: Խոսելով իրենց համատեղ աշխատանքից, երաժիշտները նշել են, որ նոր նախագծի երգերն են «Հիշում ենք», «Կանք ու կլինենք»: Ի դեպ սա նրանց առաջին նախագիծը չէ: Համատեղ աշխատելու փորձ մեկ անգամ չէ, որ ունեցել են Արա Գևորգյանն ո Դանիել Դեքքերը: Ավելին՝ զգալով հայ մարդու անցած ուղին և ցավը, Դանիել Դեքքերն իրեն համարում է նրանցից մեկը և իր մեծագույն ցանկությունն է դառնալ ՀՀ քաղաքացի:

 

 

Ծագումով անգլիացի, ընտրությամբ հայ: Այսպես է իրեն բնորոշում երգիչ Դանիել Դեքքերը, ով շուտով իր իսկ մեծագույն ցանկությամբ կդառնա ՀՀ քաղաքացի: Այս երգչի գլխավոր առանձնահատկությունը, սակայն, ոչ թե հայ դառնալու ցանկությունն է, այլ հայի ցավը զգալու կարողությունը: Երաժիշտ Արա Գևորգյանը Դանիել Դեքքերի հետ ծանոթացել է, երբ վերջինս հանդես է եկել Արա Գևորգյանի երաժշտության հիման վրա երգի տեքստ գրելու խնդրանքով:

Նմանօրինակ համագործակցությունից հետո և Արա Գևորգյանի և Դանիել Դեքքերի մոտ ծնվեց գաղափար՝ ստեղծել երգ Հայոց ցեղասպանության մասին: Նախագիծը ոչ միայն ստացվեց, այլև թարգմանվեց 15 լեզուներով, այդ թվում՝ թուրքերենով:

Նշենք, որ Դանիել Դեքքեր, շուտով արդեն Դեքերյանը շատ հպարտ է, որ առաջիկայում կունենա հայկական անձնագիր և բոլոր հաջորդ նախագծերին կմասնակցի արդեն որպես հայ:

«Ես ինձ նմանեցնում եմ հայ ժողովրդին և դրան մեծապես նպաստում է քրիստոնյա լինելս: Ի վերջո Ցեղասպանությունը տեղի է ունեցել հենց կրոնական հողի վրա: Իսկ դա նշանակում է, որ ցեղասպանության ենթարկված քրիստոնյաները նաև իմ քույրերն ու եղբայրներն են»:

Լրագրողների խնդրանքով Դանիել Դեքերը մի հատված երգեց իր և Արա Գևորգյանի համատեղ երգացանկից:

Նշենք, սակայն, որ Արա Գևորգյանն ու  Դանիել Դեքքերն այսօր լրագրողներին ներկայացրին բոլորովին այլ նախագիծ, որն առաջիկա օրերին կներկայացվի ոչ միայն հայությանն, այլև ամբողջ աշխարհին: Նոր նախագիծը, որը ներառում է «Հիշում ենք», «Կանք ու կլինենք» երգերը,  կոչվում է՝ «Սև ապրիլ»:

Back to top button