ՄշակույթՑեղասպանություն 100

«Հիշում ենք և պահանջում». Նկարիչների միության շենքին բացվեց Արա Սարգսյանի հուշաքարը

sonahakobyan

Նկարիչների միությունում բացվել է «Հիշում ենք և պահանջում» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսից զատ տեղի է ունեցել նաև Նկարիչների միության հիմնադիր-նախագահ և «Նեմեսիս» ծրագրի մասնակից Արա Սարգսյանի կիսանդրի- հուշաքարի տեղադրումը հենց միության շենքի պատին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից անմասն չի մնացել նաև Նկարիչների միությունը:  Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միությունում բացվեց «Հիշում ենք և պահանջում» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված են  գեղանկարչական, գրաֆիկական, քանդակի, կիրառական արվեստի 250 ստեղծագործություն:

Ինչպես «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը՝ նկարիչները մեծ ոգևորությամբ են մասնակցել ցուցահանդեսին ներկայանալու մրցույթին:  Ցուցահանդեսով բավականին տպավորված էր նաև Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նրան հատկապես դուր էր եկել այն, որ անվանի արվեստագետների աշխատանքների կողքին կարելի է տեսնել նաև եիտասարդ արվեստագետների գործեր:

Նախարարին շատ է ուրախացրել նաև նկարիչների միության շենքի պատին տեղադրված քանդակագործ Արա Սարգսյանի բրոնզե կիսանդրիով հուշաքարը: Նախարարի համար խորհրդանշական է հատկապես այն, որ Արա Սարգսյանի կիսանդրին ներկայացվեց հենց ցուցահանդեսի բացաման օրը:

Կարդացեք նաև

Back to top button