

Հայաստանում է աշխարհահռչակ դիրիժոր և ջութկահար Ջորջ Փեհլիվանյանը: Ֆրանսիահայ արվեստագետի ղեկավարությամբ ապրիլի 18-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Մեծ համերգ»՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին: Համերգին կմասնակցեն Երևանի անսամբլային նվագախումբը, «Միրզոյան կվարտետը», ԱՅԲ դպրոցի և ֆրանսիական միջազգային դպրոցի մանկական երգչախմբերը: Ծրագրում կհնչեն Կոմիտասի, Ռավելի, Ալեքսանդր Հարությնունյանի և այլոց ստեղծագործությունները: Մինչ մաեստրոյին լսելը հիշեցնեմ, որ Ջորջ Փեհլիվանյանը ծնվել է Բեյրությում, 1975 թվականից ապրել է ԱՄՆ-ում, 1995-ից՝ Փարիզում:
Վեց տարեկանից նվագել է ջութակ: Որպես դիրիժոր Փեհլեվնյանը հանդես է եկել 1987 թվականից՝ Նյու- Յորքի Կառնեգի Հոլում: Ղեկավարել է Փարիզի, Մոնտե Կառլոյի, Սանկտ -Պետերբուրգի, Մոսկվայի, Չիկագոյի ֆիլհարմոնիկ նվագախմբերը: 1992-ից հանդես է եկել Երևանում:




