

«Հայաստանի, տարածաշրջանի ու ընդհանրապես համաշխրահային տնտեսության համար նոր փուլ է սկսվել», — կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ հավելելով, որ նոր փուլը նոր ու լուրջ դիվերսիֆիկացիա է պահանջում, շուկաների վերադասարվում, որը շատ բարդ խնդիր է: Ղազարյանի խոսքով, Հայաստանն իր պլանավորումն իրականացրել է ԱՊՀ տարածքի վրա, սակայն, այդ տարածքը այսօր հիվանդագին վիճակում է, գնողունակությունը և փոխարժեքային ցնցումները չեն դադարում, դրանից հայ գործարարների գործունեության տեմպերն են դանդաղում: Գործարարների որոշ մասը փորձում է նոր շուկաներ գտնել, սակայն, դրանք տոկոսային հարաբերությամբ չեն կարողանում մրցակցել այն շուկաների հետ, որտեղ իրենք վերջին տարիներին լայնածավալ աճ են ունեցել:
Արսեն Ղազարյանը անդրադարձել է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին գնահատականներին, որոնք ՌԴ տնետսությանն էին վերաբերում: Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամը զգուշացրել է, որ Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի պատճառով ԱՊՀ երկրներում տնտեսական իրավիճակի կանխատեսումները եւս կվատանան։ Ռուսաստանում այս տարի կանխատեսվում է ՀՆԱ- ի 3,8 անկում եւ սպառողական գների ինդեքսի 15,6 տոկոս աճ։
2016- ին կանխատեսումներն ավելի լավատեսական են՝ ՀՆԱ- ի 1,1 տոկոս անկում եւ 9,8 տոկոս սղաճ։
ԱՊՀ- ում կանխատեսումները եւս լավատեսական չեն։ Նախատեսվում է, որ ԱՊՀ- ում ՀՆԱ- ի անկումը կկազմի 2,6 տոկոս եւ երկնիշ սղաճ համագործակցության երկրների մեծ մասում։ Հիմնադրամի փորձագետները Ռուսաստանի կանխատեսումներում հաշվի են առել նավթի գների անկումը եւ աշխարհաքաղաքական լարվածության սրացումը։ Ճգնաժամի վրա ազդեում է նաեւ ներքին սպառողական պահանջարկի անկումը։ Ըստ ԱՄՀ- ի՝ անորոշության երկարատեւ շրջանը եւ Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցները կարող են բերել ներդրումների հետագա կրճատման։ Գործարարների միության նախագահն ընդգծել է, որ ԱՄՀ միշտ զգուշավոր է իր կանխատեսումներում, իր համար, սակայն, կարևորը թվեը և տոկոսները չեն.
«Ինձ համար ավելի կարևոր է նոր ներդրումները, հավատը Հայաստանի տնտեսության հանդեպ, այն տարածքը, որտեղ մենք մտել ենք նրանց կոլափսի գոնե դադարումը, որ մենք կարողանանք պտուղներ քաղել»:




