
ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հաղորդել է, որ հաջորդ շաբաթ այցելելու է Ստամբուլ, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Հաջորդ շաբաթ բախտ եմ ունենալու լինել Թուրքիայում՝ Ստամբուլում՝ մասնակցելու Դարդանելի գործողության հարյուրամյակի տոնակատարությանը»,-ասել է Նարիշկինը՝ ընդունելով Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքին։
Պետդումայի խոսնակը վստահություն է հայտնել, որ Չիչեքի այցը նոր ազդակ կհաղորդի միջխորհրդարանական կապերին ու ռուս-թուրքական համագործակցությանը։




