
Քիմ Քարդաշյանի հետ Հայաստան ժամանած թիկնապահը՝ Պասկալ Դուվիերը, ով Instagram-ի իր էջում պարբերաբար լուսանկարներ էր տեղադրում և մեկնաբանություններ անում այցի մասին, գրել է. «Մեծ շնորհակալություն եմ հայտնում ինձ աջակցող Pantera անվտանգության թիմին և տեղական ոստիկանությանը: Դուք բոլորդ մեծ աշխատանք եք կատարել: Հուսով եմ՝ կրկին կհանդիպենք և կաշխատենք միասին: Թույլ տվեք փորձեմ այդքանը հայերենով ասել. «Շնորհակալություն»: Որպես թիմ` միասին աշխատելը կարևոր էր Ուեսթ ընտանիքի և Քլոե Քարդաշյանի անվտանգությունն ապահովելու համար»:




