Ցեղասպանություն 100

ԱՄՆ-ն պաշտոնապես ներկայացված կլինի Ծիծեռնակաբերդում.Ռիչարդ Միլզ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ԱՄՆ-ն պաշտոնապես ներկայացված կլինի Ծիծեռնակաբերդում, իսկ պատվիրակության կազմը կնշանակի անձամբ երկրի նախագահ Բարաք Օբաման: Այս մասին «Արմենպրես»-ին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:

‹‹Միացյալ Նահանգները պաշտոնապես ներկայացված կլինի նախագահի նշանակած պատվիրակությամբ: Պատվիրակության կազմը շուտով հստակ կլինի, և մենք կհայտարարենք այդ մասին››,- նշել է դեսպանը՝ հավելելով, որ ԱՄՆ Հայաստանի հետ միասնաբար սգում է նահատակների հիշատակը:

‹‹Միացյալ Նահանգները Հայաստանի հետ միասնաբար սգում է Օսմանյան կայսրության վերջին տարիներին կոտորածներին ու տեղահանություններին զոհ գնացած շուրջ մեկ ու կես միլիոն հայերի համար: Այս ողբերգությունը մենք երբեք չպետք է մոռանանք ու պետք է վառ պահենք նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքն են տվել՝ միջազգային հանրության հետ աշխատելով թույլ չտալ, որ կրկին տեղի ունենան նման սոսկալի դեպքեր››,- ասել է դեսպանը:

Back to top button