

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հովանու ներքո՝ Մասիսի քաղաքապետարանը եւ Ադիբեկյան բարեգործական հիմնադրամը այսօր Մասիս քաղաքում անց են կացրել Խաչքարի օծման հանդիսավոր արարողություն եւ Ցեղասպանության միջազգային ճանաչմանը նվիրված «Հայոց Ցեասպանություն 1915. ճանաչում ողջ աշխարհում» լուսանկարների ցուցահանդեսի բացում։ Միջոցառումները անց են կացվում «Հիշում ենք։ Շնորհկակալ ենք։ Հավատում ենք ապագային» խորագրով։ Ի դեպ, հիշատակման միջոցառումներին ներկա է գտնվել նաեւ հայկական երկրորդ պետության ղեկավար Բակո Սահակյանը։
Մասիս քաղաքի ծառուղիներից մեկում` Հայոց Ցեղասպանությանը նվիրված այլ նկարների շարքում տեղադրված էր նաև փասատաբան Ամալ Քլունիի լուսանկարը, ի նշան երախտագիտության, որ նա էր պաշտպանեց Հայաստանի Հանրապետության շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող «Դուղու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով: Հիշեցենք, որ 2007թ. մարտին թուրք ազգայնական Դողու Փերինչեքը դարձավ առաջին մարդը, ով Շվեյցարիայում դատապարտվեց Ցեղասպանության մերժման համար:
Մասիս քաղաքի կենտրանական հրապարակում բացված «Հայոց Ցեղասապանություն 1915. Ճանաչում ողջ աշխարհում». ֆոտոցուցահանդեսի նպատակն է երախտիքի խոսք հայտնել Հայոց ցեղասպանության փաստը պաշտոնապես ընդունած և այն դատապարտած երկրներին: Սակայն մինչ ցուցահանդեսի բացումը միջոցառման մեկնարկը տրվեց Մասիսի սուրբ Գևորգ եկեղեցու բակից, որտեղ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեց Հայոց մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված խաչքարը, որից հետո Ադիբեկյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Գագիկ Ադիբեկյանը ազդարարեց Մասիս քաղաքում իրականացվելիք «Հիշատակի ծառուղի.100» նախագծի մեկնարկի մասին:
Եկեղեցու հարևանությամբ կտնկվի 100 ծառ`որպես Հայոց Ցեղասպանության փաստն ընդունած 20 պետությունների հանդեպ երախտիքի խորհրդանիշ: Ադիբեկյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Գագիկ Ադիբեկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս միջոցառումները իրականացրել է մասիսցիների ցանկությամբ, ու պետք չէ այն ներկայացնել բարեգործության քողի տակ, քանի որ ծնունդով մասիսցի է և իր հոգու պարտք: Այս միջոցառումը մի փոքրիկ մաս է, հայոց ցեղասպանության միջոցառումների շարքում:
«Գուցե ձեզ համար զարմանալի կթվա, բայց մինչև 14 -15 տարեկան գալիս էի տուն միացնում էի հեռուստացույցը: Հինգ հինգ պակաս ցույց էին տալիս կլոր մի անիվ, ու Մասիս սարն էր գալիս: Հետո հնչում էր Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությամբ երգը, ու ինձ համար ինֆորմացիոն շոկ էր, երբ 15 տարեկան հասակում ես իմացա, որ Մասիս սարը Հայաստանում չի»:
Միջոցառամանը ներկա էր Արցախի նախագահ Բակո Սահակյանը,ով նշեց, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացումը կարեւոր է թե բարոյական, թե քաղաքական տեսանկյուններից: Եվ սա մի յուրահատուկ կոչ է՝ ուղղված քաղաքակիրթ մարդկությանը` նման ոճրագործությունների ճանաչման, դատապարտման եւ կանխարգելման համար: Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը նշում է, որ այն ազգը, որ չի հիշում իր անցյալը չի կարող ապագա ունենալ:
Հիշեցենք, որ միջոցառումն անցկացվում էր «Հիշում ենք, շնորհակալ ենք, հավատում ենք ապագային խորագրով»:




