
«Երևանյան Հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ապրիլի 27-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:
Ծրագրում՝ Ջուզեպպե Վերդիի, Ջակոմո Պուչինիի, ՈՒմբերտո Ջիորդանոյի օպերաները:




