Միջազգային

Միլանում դատաքննության ընթացքում կրակոցներից զոհվել է 4 մարդ

Առնվազն չորս մարդ է զոհվել Միլանում՝ Արդարադատության պալատում, հրաձգության ընթացքում։ Միտումնավոր սնանկացման գործով քննության ընթացքում պատասխանողը կրակ է բացել։ Զոհվել է դատավորը, պատասխանողի փաստաբանն ու երկրորդ ամբաստանյալը, հայտնում է Բի Բի Սի- ն։ Չորրորդ մարդը մահացել է սրտի կաթվածից։

Իտալիայի ներքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն հայտարարել է, որ հրաձիգին կարաբիներները ձերբակալել են հանցագործության վայրից 25 կմ հեռավորության վրա։

Back to top button