Քաղաքական

Նալբանդյան- Լավրով հանդիպման առանցքային թեման Պուտինի Հայաստան այցն էր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան այցի նախապատրաստական աշխատանքների հարցը եղել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման առանցքային թեմաներից մեկը, «Արմենպրես»- ­ին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` մեկնաբանելով մամուլում տարածված այն լուրը, թե Կրեմլը դեռևս քննարկում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Երևան այցի հնարավորությունը:

«Ռուսաստանի նախագահի Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները եղել են երեկ Մոսկվայում կայացած՝ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի հանդիպման առանցքային թեմաներից մեկը»,-­ հայտնել է նա:

Կարդացեք նաև

Back to top button