Միջազգային

Բոստոնյան մարաթնի պայթյունն իրականացնողը մեղավոր է ճանաչվել

Ջոհար Ցարնաևը, ով ԱՄՆ-ում մեղադրվում է 2013-ին Բոստոնի մարաթոնի ժամանակ պայթյուններ կազմակերպելու մեջ, մեղավոր է ճանաչվել ահաբեկչություն իրականացնելու մեջ` նրան առաջադրված բոլոր 30 կետերով: Դրանցից 17-ի համար նրան մահապատիժ է սպառնում, գրում է TASS-ը:

Նման վճիռ է այսօր կայացրել Բոստոնում ատենակալների ժյուրին` բաղկացած 7 կնոջից և 5 տղամարդուց: Վճիռը կայացվել է 12 ժամ քննարկումից հետո:

Այժմ ժյուրիի միևնույն կազմը պետք է որոշի, թե ինչպիսի պատժի է արժանի Ցարնաևը: Նրան սպառնում է կամ մահապատիժ, կամ ցմահ կալանք:

Back to top button