

Մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որն աշխատում է կինոյի մասին օրենքի նախագծի վրա: Ըստ Գևորգյանի այն առաջին հերթին կնպաստի ոչ թե կինո ստեղծելուն, այլ այն խնդիրների վերացմանը, որոնց առջև հիմա կանգնած է ժամանակակից կինոգործիչը: Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը ասում է,որ նախագծի մշակմանը պետք է մասնակցեն կինոգործիչները, ոչ թե մշակույթի նախարարության անդամները: Ըստ նրա` օրենքը պետք է լինի արտոնությունների և սահմանափակումների մասին օրենք, որը թույլ չի տա, որ ամեն մարդ մտնի կինոյի ոլորտ:
Հաճախ են ասում, թե կինոյի մասին օրենք ունենալը ժամանակավրեպ է, բայց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը այդպես չի կարծում, ավելին նա համարում է, որ օրենքն արդեն ուշացած է: Տեղեկացենք, որ կինոյի մասին օրենքի նախագծի առաջին` փորձնական տարբերակը 10-15 օրից պատրաստ կլինի, ու այն կուղարկվի բոլոր կինոգործիչներին և պրոդյուսերներին: Ըստ Գևորգյանի՝ այն առաջին հերթին կնպաստի ոչ թե կինո ստեղծելուն, այլ այն խնդիրների վերացմանը, որոնց առջև հիմա կանգնած է ժամանակակից կինոգործիչը:
Ըստ Գևորգյանի` կինոյի մասին օրենքը կհեշտացնի նաև հարկային ու մաքսային դաշտում գործունեությունը. նաև արտոնագրային համակարգ ունենալուն: Կլինեն որոշակի սահմանափակումներ և ինչ-որ կառույց, որը կորոշի` ինչ ֆիլմեր պետք է թույլատրվի ցուցադրել: Կինոռեժիսոր Էդգար Բաղդասրյանը, շարունակելով հարկայինի թեման, պատմեց, 1990-ականներին, երբ ՀՀ վարչապետը Հրանտ Բագրատյանն էր, նրա հետ զրուցելուց ներկայացրել է կինոյի մասին օրենք ունենալու և կինոարտադրողներին որոշակի արտոնություններ տալու մասին, որին ի պատասխան Բագրատյանն ասել է, թե կինոարտադրողն ու նրբերշիկ արտադրողը պետք է նույնկերպ հարկվեն:
Իսկ արդյունքում` մեր կինոն նրբերշիկ դարձավ, նրբերշիկի արտադրության պես` յուրաքանչյուր շքամուտքում 7 ռեժիսոր և 60 դերասաններ հայտնվեցին: Բաղդասարյանի կարծիքով` կինոյի մասին օրենքը նախ պետք է նպաստի մասնավոր սեկտորի ներդրումներին, հետո արդեն միջազգային հարաբերությունները` համատեղ արտադրություն, արտահանում, կարգավորի: Դերասան, ռեժիսոր Միքայել Պողոսյանը: Այսօր կինո նկարում է նա, ով գումար է հայթայթում, իսկ արժանավորները մնում են ստվերում:
«Բայց ո՞վ է այսօր կինո նկարում, եկեք հասկանանք: Որպես կանոն նկարում են նրանք, ովքեր գումար են հայթայթում: Մենք հոգնել ենք դռներ թակելուց, գումարներ հայայթելուց, մտածում ենք՝ մի օր էլ մեր դուռը կթակեն ու կասեն՝ այսպիսի թեմա կա, ու մասնակցություն կունենանք կինոյի ստեղծմանը: Ասացի՝ գնամ, այդ «Սուպեր մամա»-ն նայեմ, տեսնեմ՝ ֆենոմենն ինչի մեջ է, 15 րոպեից ես փախա»:
Ի դեպ Հայաստան է վերադարձել դերասան Արտաշես Խաչատրյանը գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու համար, ով նույնպես մասնակցում էր ասուլիսին: Դերսանը կողմնակից էր նրան, որ պետք է լինի արտոնությունների և սահմանափակումների մասին օրենք, որը թույլ չի տա, որ ամեն մարդ մտնի կինոյի ոլորտ:
«Այն նաև որոշ չափով պետք է ցենզուրա մտցնի, բայց սովետական մակարդակի ցենզուրայի մասին չէ խոսքը: Հասկանո՞ւմ եք` գոնե հեռուստատեսությունը և կինոն պետք է մի քիչ «պլենդուզի» մակարդակից բարձր լինեն, և հեռուստասերիալն էլ պետք է լինի գեղարվեստական գործ, եթե, իհարկե, այնտեղ պատահական մարդիկ չաշխատեն:
Ի դեպ կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը գրաքննությանը դեմ է, բայց ասում է,որն նման կերպ շարունակվել չի կարող.«Պետք է ստեղծել մի մարմին, որը լիցենզիա կտա, սկսած նրանից՝ ով է նկարում, և եթե լիցենզիա չկա, իրավունք չլինի ցուցադրելու»:




