Քաղաքական

ՆԱՏՕ- ի ներկայացուցիչը Հայաստանում հետաքրքրվում է հակամարտությունների կարգավորումներում կանանց հաջողություններով

annanazaryan

Երեւանում է ՆԱՏՕ- ի գլխավոր քարտուղարի կանանց, խաղաղության եւ անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Մարիեթ Շուրմանը, որի հիմնական գործառույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Կանանց, խաղաղաության ու անվտանգության  մասին համապատասխան բանաձևի իրագործումն է: Բանաձևը վերահաստատում է կանանց կարևոր դերակատարությունը հակամարտությունների կանխարգելման, խաղաղության հաստատման ու պահպանման գործում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կանանց, խաղաղության եւ անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Մարիեթ Շուրմանի Երևան այցի նպատակն է տեղեկանալ կանանց դերը հակամարտությունների կարգավորման գործընթացում: ՆԱՏՕ-ից այժմ Գիտություն խաղաղության համար ծրագրով պատվիրել են անդամ երկրներին տեղեկություններ տրամադրել, թե  2000 թվականից մինչ օրս կանայք ինչ մասնակցություն են ունեցել  հակամարտությունների կարգավորման գործում, որից հետո դաշինքը կփորձի հասկանալ, թե  որքանով է նպատակահարմար որոշ ստորաբաժանումներ կանանց համար փակ պահելը՝ խոսքը  ԶՈւ- ում նրանց ներգրավվածության մասին է:

Անցկացված  հետազոտությունը ցույց է տվել, որ կանաց մասնակցությունը հակամարտությունների կարագավորման գործընթացներում շատ քիչ է։

Ինչ վերաբերում է բանակցությունները կանանց ներգրավվածությանը, ապա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը պատասխանեց, թե կան իրականում հաջողություններ, որոնք  արձանագրվել են կին միջնորդների մասնակցությամբ։

Ի դեպ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներում  կին պաշտպանության վեց եւ արտաքին գործերի երկու նախարար կա։ Մարիեթ Շուրմանի խոսքով՝ դժվար է ասել, թե  նրանց վարած քաղաքականությունն էականորեն տարբերվում է տղամարդ նախարարների մոտեցումներից:

Կարդացեք նաև

Back to top button