
Այսօր` Ավագ հինգշաբթին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվել է յուրահատուկ խորհրդավորությամբ: Առավոտյան Միածնաէջ Մայր Տաճարում կատարվել է Ապաշխարողաց կարգը: Միջօրեի ժամերգության ավարտին ձեռամբ Մայր Աթոռի փոխլուսարարապետ Արժանապատիվ Տ. Հովհաննես քահանա Քեսաբլյանի մատուցվեք Սուրբ Պատարագ` ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից Հաղորդության խորհրդի հաստատման:
Օրվա խորհուրդը շարունակվել է Ոտնլվայի կարգով: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է Ոտնլվայի տերունապատվեր արարողությունը: Մայր Աթոռի միաբանների կողմից կարդացվել են օրվա սուրբգրային ընթերցումներն ու Հովհաննես Պլուզ վարդապետի կողմից գրված «Սիրո մասին» խրատը:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնել է խորանի վրա դրված ջուրն ու յուղը, որին հաջորդել է Մարդացյալ Աստվածորդու կատարյալ խոնարհության դրսևորման օրինակը:
Նորին Սրբությունը, ծունկի գալով, շարականների երգեցողության ներքո լվացել ու յուղով օծել տասներկու անձանց ոտքերը: Արարողությունից հետո օրհնված յուղը բաժանվել է հավատացյալներին:




