Վերլուծական

ԼՂ խնդրում լայնածավալ ռազմական գործողություններ չեն սպասվում, կարծում են փորձագետները

annanazaryanlilitmuradyan

«Ռազմաքաղաքական իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության շուրջ Գարնանային թեժացու՞մ» թեմայով կլոր սեղան- քննարկում է այսօր տեղի ունեցել Կովկաս Ինստիտուտում:

Կովկասի ինստիտուտում այսօր քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններում,  տեղի ունեցող զարգացումները, իրավիճակի հնարավոր թեժացումը, լայնամասշտաբ զինված գործողությունների վերսկսման հնարավորությունները, տարածաշրջանի ռազմականացման գործողությունները:

Ղարաբաղյան  խնդրում լայնածավալ ռազմական գործողություններ չեն վերսկսվի, եզրակացրեց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունունյանը՝ վերլուծելով  ստեղծված վիճակն ու վերջին շրջանում նկատվող լարվածությունը։

Փոխզիջումային տարբերակով լուծումը քիչ հավանական է համարում քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: այն, ինչ ընդունելի է հայկական կողմի համար, անընդունելի է հակառակորդի կողմից. Չնայած իրավիճակի սրման միտումներին, լայնածավալ ռազմական գործողություններ չի սպասում նաեւ նա։

Կարդացեք նաև

Back to top button