Սպորտ

Կուդրին. Ղրիմի Ռուսաստանի վրա կնստի 150- 200 մլրդ դոլար

Ղրիմի՝ Ռուսաստանին միանալը ռուսական տնտեսության վրա կնստի 150- 200 մլրդ դոլար, կարծում է Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը։

«Ղրիմի ֆինանսավորումը կարժենա տարեկան 6- 7 մլրդ դոլար։ Հաշվի առնելով կողմնակի եւ այլ ծախսերը՝ այն կարժենա ավելի շատ։ Ընդհանուրը՝ 3- 4 տարում կարժենա 150- 200 մլրդ դոլար»,- Կուդրինի խոսքերն է մեջբերում Բի Բի Սի- ն։

Կողմնակի կորուստների շարքում Կուդրինը դասել է նաեւ պատժամիջոցները եւ աշխարհում ռուսական տնտեսության նկատմամփ վերաբերմունքի փոփոխությունը։

Նախկին նախարարի կարծիքով՝ ռուսական իշխանությունների համար այժմ առաջնայինը քաղաքական նպատակն է, որի համար զոհաբերվում են տնտեսական ձեռքբերումները։ Նա կանխատեսել է ռուսական տնտեսության լճացում՝ առաջիկա հինգ տարում։

Կարդացեք նաև

Back to top button