
Շաբաթ երեկոյան վախճանվել է Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթի հայկական էջի խմբագիր Սարգիս Սերովբյանը։
«Ակոսը» հայտնում է, որ 1935 թվականին ծնված իրենց գործընկերը միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է տարբեր թերթերում եւ հանդեսներում, ապա ընդունել Հրանտ Դինքի առաջարկը եւ դարձել «Ակոսի» հիմնադիրներից մեկը, ղեըավարել թերթի հայերեն բաժինը։
Սարգիս Սերովբյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմալ Չիչեքը։ «Նա եղել է «Ակոսի» հայկական էջերի հիմնադիրներից մեկը։ «Ակոսը» համարվում է Թուրքիայում բազմակարծության յուրահատուկ ձայն»,- ասել է Չիչեքը։




