Մշակույթ

Ամեն անգամ սրտի թրթիռով եմ երգում հայ հանդիսատեսի համար. Մարիամ Մերաբովա

lilitmuradyan
Երեւանում է հայտնի ջազային երգչուհի Մարիամ Մերաբովան: Մեր հեյրենակցուհին, հիշեցնենք, որ Հայաստանում սիրվեց եւ ավելի մեծ ճանաչում ձեռք բերեց ռուսական  «Голос » նախագծից հետո: «Երեւանյան իմ համերգներին ես սպասում եմ անբացատրելի հուզմունքով, հատկապես օպերայի բեմում հանդես գալու մասին ես նունիսկ չեմ էլ երազել, քանի որ փոքրուց ես կարծում էի, որ այդ բեմը միայն ընտրյալների համար է նախատեսված »,- ասել է երգչուհին եւ հիշեցրել, որ իր ողջ մանկությունն անցել է օպերայի շենքի մոտ, որովհետեւ իրենք ապրել են Թումանյան փողոցում: Անդրադառնալով  հայ հանդիսատեսին, երգչուհին նկատել է, որ ի տարբերություն ռուս հանդիսատեսի՝ հայ հանդիսատեը շատ ավելի գրագետ է եւ բծախնդիր:

 

 

Զվարթնոց  օդանավակայանից՝  մամուլի ասուլիսի. այսօր հայաստանյան լրատվամիջոցների հետ հանդիպեցին Հայաստանում եւ Արցախում համերգների համար Երեւան ժամանած Մարիամ Մերաբովան եւ նրա ամուսինը՝ Արմեն Մերաբովը:  4 ամիս տեւած բանակցություններից հետո, ապրիլի 5-ին օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա սիրված երգչուհու համերգը:

Մինչ այդ Մարիամ Մերաբովան՝  Միրայֆ ջազ -բենդի նվագակցությամբ, բարեգործական համերգով հանդես կգա Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում: «Բարեգործական համերգների առաջարկները մենք երբեք չենք մերժում», ասաց երգչուհու ամուսինը՝ Արմեն Մերաբովը:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ փոխեց արդեն կայացած ջազային երգչուհու կյանքում Գոլոս նախագիծը, Մարիամն ասաց, որ նախագիծը փոխեց իր կյանքը, մեծ ճանաչում բերելով նրան: Սակայն Արմեն Մերաբովի կարծիքով, նախագիծը չկարողացավ իր կնոջ ողջ հնարավորություններն ըստ արժանվույն ներկայացնել: Մարիամը յուրովի կբացահայտվի  հայաստանյան համերգներին, հավելեց  Արմեն Մերաբովը:

«Ընդհանրապես նախագիծը շատ արդար էր, իսկ Լեոնիդ Ագուտինին ընտրելու իմ որոշումը կարծում եմ, որ շատ ճիշտ էր: Նա հրաշալի մարդ է եւ երբ երբ ինձ առաջարկեց երգել «Մոնոլոգ»-ը, ես պարզապես լացում էի, ասում էի չեմ կարողանա, չեմ լսել Ալլա Պուգաչովայի կատարումը: Դա նշանակում էր ամբողջովին ջնջել արդեն հայտնի գործի հայտնի կատարումը եւ ներկայացնել նորովի, չէ՞ որ դա Գոլոս նախագիծն էր, այլ ոչ թե նմանակումների հաղորդում»:

Ո՞րն է Երեւանում  ձեր ամենասիրած վայրը, լրագրողի հարցին, Մարիմն անկերղծ պատասխանեց ՝ « մեր բակը»:

«Մեր բակը, մեր թթենին, որը մենք ամեն տարի թափ էինք տալիս, այդ ժամանակ ծառը շատ մեծ էր թվում»:

Հանդիսատեսը դեռ կտեսնի Մարիամ Մերաբովային եթերում, կան ինչ որ նախագծերից ստացված առաջարկներ, մեր հարցին Մարիամը պատասխանեց, որ առաջարկներ շատ կան, սակայն ժամանակ չկա եւ պետք է նաեւ ընտրել այնպիսի նախագիծ, որին կհամապատասխանի, իսկ հեռուստադիտողը անշուշտ կտեսնի իրեն, քանի որ Առաջին ալիքը յուրայիններին չի լքում:

Արմենն էլ հավելեց, որ բոլորովին վերջերս Մարիամը խոհարարական հաղորդման հյուր էր եւ պատրաստել է Մարիամի բաղադրատոմսով հավ, «որը իր դեպ ես ցավոք երբեք չեմ համտեսել», կես կատակ, կես լուրջ ասաց  երգչուհու ամուսինը:

Հայ հանդիսատեսի համար Մարիամը հատուկ անակնկալ է պատրաստել, կերգի հայերեն՝ Արթուր Գրիգորյանի ստեղծագործություններից մեկը, թե որը՝ չասաց:

Կարդացեք նաև

Back to top button