


Նախորդ շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ֆինանսական ոլորտի պատասխանատուներին հանձնարարեց ուսումնասիրել ԵՏՄ-ում միասնական դրամական միավորի սահմանման հնարավորությունները: Արդեն մի քանի օր է, ինչ Պուտինի հանձնարարականը ակտիվորեն քննարկվում է Հայաստանում: Հայ փորձագետներին միացել են նաև ռուս փորձագետները: Նրանք միաբերան պնդում են, որ դեռ վաղ է միասնական արժույթի մաիսն խոսելը: Հայաստանցի փորձագետները կարծում են, որ որոշումը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական շահ է հետապնդում: Տնտեսագետները հիշեցնում են, թե ինչպես Եվրոպան անցավ միասնական արժույթի: Չնայած եվրոպական երկրները շատ հարցերում էին միասնական, այդուհանդերձ խնդիրներից չխուսափեցին:




