
Զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է իրականացվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, սերժանտ Հայկ Մարգարյանի մահվան հանգամանքներն ու պատճառները։
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին, ժամը 17:15-ի սահմաններում, ԼՂՀ N զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Հայկ Տարոնի Մարգարյանը, ըստ նախնական տվյալների, ուշագնաց է եղել և զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին՝ ժամը 17:25-ի սահմաններում, մահացել:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:




