Մշակույթ

Շառլ Ազնավուրը ռուս տատիկի ձայնը նմանեցրել է Էդիթ Պիաֆի ձայնին

REN TV թղթակցին հաջողվել է հանդիպել այն թոշակառուի հետ, ով համացանցում հայտնի է դարձել՝ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի երգերի կատարման շնորհիվ:

Լիդիա տատիկն ասել է, որ տեղյակ է Շառլ Ազնավուրի հրավերի մասին, սակայն մտահոգ է , քանի որ երբեք համերգների չի գնացել, իսկ ռեստորան գնալու համար համապատասխան հագուստ չունի:

Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը ռուս թոշակառուին ոչ միայն իր համերգին էր հրավիրել, այլեւ խոստացել էր նրա հետ ընթրել:

Լրագրողի հարցին, թե երբեւէ  Լիդիա տատիկը երազե՞լ է հանրահայտ շանսոնիեի համերգին ներկա գտնվելու մասին, Լիդիա Իվանովան պատասխանել է, որ չի էլ մտածել անգամ այդ մասին:

Իսկ Շառլ Ազնավուրի երգերը լսել է ռադիոյով ու անգիր է արել, չնայած որ ֆրանսերեն չգիտի:

Ի դեպ, Շառլ Ազնավուրը, լսելով իր երկրպագուհու ձայնը, համեմատել է  Էդիթ Պիաֆի ձայնի հետ: Ազնավուրը դիտել է տիկնոջ երգի տեսահոլովակը և ասել. «Նա երգում է, ինչպես Պիաֆը: Նա կարող է երգելով կարիերա անել»:  Ազնավուրը խոստացել է հանդիպման ժամանակ երգել ռուս թոշակառուի հետ  թե՛ հայերեն,  եւ  թե՛ ֆրանսերեն:

Լիդիա Իվանովան ասել է.«Եթե հանդիպեմ Շառլ Ազնավուրի հետ, շնորհակալություն կհայտնեմ նրա  ստեղծագործական գործունեության  համար»:

«Ես կյանքում լավատես եմ», հավելել է Շառլ Ազնավուրի երկրգպահուն:

Կարդացեք նաև

Back to top button