Միջազգային

Նազարբաեւ. ԵՏՄ- ն փորձություն է անցնում

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության համատեքսում այսօր կարևոր հանդիպում է Աստանայում:  Ղազախստանի նախագահի հրավերով այնտեղ են ժամանել Ռուսաստանի և Բելառուսի նախագահները: Նազարբաև-Լուկաշենկո-Պուտին ձևաչափով հանդիպումը նոր օ կայացել։ Մանրամասներ դեռ չեն հայտնում։

Սակայն մինչ այս՝ կայացել է Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների առանձնազրույցը, քննարկվել են ԵՏՄ շրջանակներում համագործակցության հարցերը, միջազգային օրակարգի խնդիրները, անդրադարձել նավթի շուկայում տիրող վիճակին:

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հավատում է. համատեղ ջանքերի շնորհիվ ԵՏՄ երկրները կկարողանան հաղթահարել առկա  տնտեսական դժվարությունները: «Համաշխարհային տնտեսության մեջ իսկապես բարդ դրություն է՝ հաշվի առնելով շուկաներում առկա իրավիճակը: Սակայն վստահ եմ, որ  հետխորհրդային տարածաշրջանում՝ այդ թվում նաև ձեր ուղղակի մասնակցությամբ ստեղծված տնտեսության, սոցիալական ոլորտի հիմքերը անպայման  կօգնեն, որ մենք հաղթահարենք այդ դժվարությունները»,- հայտարարել է Ռուսաստանի առաջնորդը՝ Ղազախստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ:

Նուրսուլթան Նազարբաևն իր հերթին ասել է, որ ԵՏՄ-ն փորձություն է անցնում նավթի ցածր գներով:  «Ցավոք, մեր միությունը մեծ փորձությունների է ենթարկվում, քանի որ նվազել են նավթի արտահանման գներն ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ղազախստանում: Մենք գիտեինք, որ նման ռիսկեր կան, և գնային անհավասարակշռություն կար, տատանումներ կային»,- ասել է Նազարբաևը:

Back to top button