Տնտեսական

Անշարժ գույքի շուկայում գները դոլարով իջել են 10%- ով, դրամով՝ բարձրացել 5 %- ով

arminegevorgyan

Հայաստանի անշարժ գույքի շուկան շարունակում է կապված մնալ դոլարից, ասում է «Օլիվեր գրուպ»-ի հիմնադիր Հրաչ Հակոբյանը՝ մեկնաբանելով ընկերության կազմած 2014 թվականի շուկայի վերլուծությունը: Դոլարային արտահայտությամբ գործարքների գները հանրապետությունում նվազել են 10%-ով, սակայն դրամային արտահայտությամբ աճել են 5%-ով՝ այն հանգամանքի հաշվին, որ 2014 թվականի վերջին դրամի փոխարժեքի նվազումից հետո բնակարան վաճառողները դոլարային համարժեքով գները չեն իջեցրել: 

Երևան քաղաքում վաճաավող բնականանների ամենա բարձր գինը եղել է Կենտրոն,իսկ ամենացածրը Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջաններում։

Անցած տարվա նոյեմբերից սկսած՝ Հայաստանում արձանագրվում է անշարժ գույքի գների անկում: ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրի տվյալներով, օրինակ, Երեւանի կենտրոնում բազմաբնակարան շենքի բնակարանի մեկ քմ-ի գինը 2014 թվականի նոյեմբերին արժեցել է 428 հազար դրամ, ճիշտ այնքան, որքան 2013-ի նոյեմբերին: Բայց 2013 թվականի նոյեմբերին մեկ դոլարի գինը 405 դրամ էր, 2014 թվականին՝ 430 դրամ:

Քանի որ անշարժ գույքի գները Հայաստանում ավանդաբար հաշվարկվում են դոլարով, ուստի ակնհայտ է, որ Երեւանի կենտրոնում բնակարանները էժանացել են մոտ 6 տոկոսով: Երեւանի այլ համայնքներում վիճակը գրեթե նույնն է: Այստեղ 1 քմ-ի միջին գինը, դոլարով հաշվարկած, նվազել է 4-6 տոկոսով: Նվազել են նաեւ Երեւանի առանձնատների գները: Նույն չափով նվազել են նաեւ մարզերում անշարժ գույքի գները՝ թե՛ բազմաբնակարան շենքերի եւ թե՛ առանձնատների:

Սակայն« Անշարժ գույքի շուկայի վերլուծություն» ուսումնասիրության շնորհանդեսին «Օլիվեր գրուպի» հիմնադիր Հրաչ Հակոբյանը նշեց, որ պետական գերատեսչության տվյալների և ընկերության վերլուծությունների միջև տարբերությունը պայմանավորված է նրանով, որ ընկերությունը շուկան վերլուծել է առաջարկի, և ոչ թե կայացած գործարքների գների հիման վրա։

Ընկերությունն ուսումնասիրությունն իրականացրել է ավելի քան 19 հազ. առաջարկների հիման վրա։ Ըստ այդ վերլուծության՝ ներկա իրավիճակում շուկայի մասնակիցները սպասում են գների ճշգրտումներ, իսկ բանկերն էլ իրենց վերապահովագրման համար բարձարացրել են հիպոթեքային վարկավորման տոկոսադրույքները։ Գործարաքները կնքվում են ԱՄՆ դոլարով՝ կասեցնելով այս ուղղությամբ բոլոր շարժերը:

Դոլարային արտահայտությամբ գործարքների գները հանրապետությունում նվազել են 10%-ով, սակայն դրամային արտահայտությամբ աճել են 5%-ով՝ այն հանգամանքի հաշվին, որ 2014 թվականի վերջին դրամի փոխարժեքի նվազումից հետո բնակարան վաճառողները դոլարային համարժեքով գները չեն իջեցրել։

Ընկերության  գործադիր տնօրեն Արա Ադուրյանը նշում է, որ բնակարանի ամենաբարձր գինը գրանցվել  է  Կենտրոն համայնքում,իսկ ամենացածրը՝ Քանաքեռ-  Զեյթունում։ Կենտրոնում այն կազմել  է մոտ 1.5 մլն դրամ, իսկ Քանաքեռ Զեյթունում՝ 106 հազար դրամ։ Այս թվերը մոտ 6 տոկոս պակաս է նախորդ  տարվա անշարժ գույքի շուկային գներից:

ՀՀ բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը նշում ,որ հիփոթեքային վարկավորման շուկան կանխատեսում է   մոտ 20 տոկոս աճ, ինչը պայմանավորվում է կառավարության վերջերս ընդունած  որոշման հետ: ՀՀ կառավարությունը պատրաստվում  է օգնել այն բնակիչներին, ովքեր ցանկություն ունեն հիփոթեքային վարկով բնակարան գնել:

«Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց հետո, անշարժ գույքի առաջնային շուկայից կատարած գնորդի վարկային սպասարկման տոկոսները եկամտային հարկի գումարի չափով  կվճարվի պետական բյուջեից։ Այս որոշումով, ինչպես նշում է բանկերի միության նախագահը, կառավարությունն օգնում է  ազգաբնակչությանը  առավել մատչելի պայմաններով լուծել բնակարանային ապահովվածության խնդիրն ու նպաստել շինարարության ոլորտի զարգացմանը։

Կարդացեք նաև

Back to top button