Միջազգային

ՆԱՏՕ- ն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ չի տալիս

ՆԱՏՕ- ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայի իրավիճակը դաշինքի պատաստանատվությունից դուրս է գտնվում։ Բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույում նա նշել է, որ Ռուսաստանի չնախապատրաստված ռազմավարժանքների պարկտիկան իրենց անհանգստացնում է եւ խախտում միջազգային համաձայնագրերը, դրա համար ՆԱՏՕ- ն աջակցում է Ուկրաինային, սակայն որեւէ երաշխիք չի տալիս։

The Guardian թերթին եւ Sky News հեռուստակայանին տված հարցազրույցում Ստոլտենբերգը հայտարարել է. «Մեր հիմնական պատասխանատվությունն է պաշտպանել եւ ապահովել ՆԱՏՕ- ի բոլոր անդամների անվտանգությունը։ ՆԱՏՕ- ի որեւէ երկիր հարձակման չի ենթարկվել։ Բոլորը տեսնում են, որ ՆԱՏՕ- ն շատ ուժեղ դաշինք է եւ այժմ մենք իրականացնում ենք սառը պատերազմից հետո մեր կոլեկտիվ անվտանգության ամենանշանակալի ամրապնդումը»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։

Կարդացեք նաև

Back to top button