Ցեղասպանություն 100Քաղաքական

Օկլանդի նավահանգիստն էլ հրաժարվեց թուրքական լոբբիստի հետ համագործակցությունից

Օկլանդի նավահանգիստը որոշել է այլեւս չերկարաձգել 495 հազար դոլարի պայմանագիրը Gephardt Government Relations  ընկերության հետ, քանի որ վերջինս Թուրքիայի համար լոբբիստական աշխատանքներ է իրականացնում, հայտնում է ,Ասպարեզըե։ Հաստատության հիմնադիրը ԱՄՆ Ներկայացուցիչների տան դեմոկրատական մեծամասնության նախկին ղեըավար Ռիչարդ Գեպհարտն է։

Օկլանդի նորընտիր քաղաքապետ Լիպի Շաֆին անընդունելի է համարել նավահանգստի եւ ընկերության միջեւ համաձայնագրի շարունակությունը՝ նշելով, որ դա վիրավորական է հայության համար։

Ավելի վաղ Gephardt Government Relations- ի հետ համագործակցության պայմանագիրը խզել էր նաեւ Լոս Անջելեսի օդանավակայանը։

Սա Հայ դատի կազմակերպած FireDenier արշավի հերթական հաջողությունն է։ Արշավի շրջանակներում նամակներ են հղվել հայրուրավոր ընկերություններին՝ կոչ անվելով դադարեցնել համագործակցությունը ի նպաստ Թուրիքիայի աշխատող լոբբիաստական կազմակերպությունների հետ։

Gephardt Government Relations Անկարայի հետ մարտ- դեկտեմբեր ամիսներին Թուրքիայի օգտին լոբբիստական աշխատանքներ իրականացնելու համար Անկարային հետ 1,7 մլն. դոլարի պայմանագիր է կնքել։

Back to top button