
Թուրքիայում կհյուրնկալեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հատուկ ներկայացուցիչ, պահեստազորի գեներալ Ջոն Ալենին և ԱՄՆ պետքարտուղարության խորհրդատուի օգնական Բրեթ Մըքգուրկին։ Թուրքիայի իշխանությունների հետ բանակցությունների օրակարգում լինելու է«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը:
ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության համաձայն՝ Վաշինգտոնի պատվիրակներն Անկարայում քննարկելու են միջազգային կոալիցիայի գործողություններին Թուրքիայի միանալու, ինչպես նաև Իրաքից և Սիրիայից այդ երկիր անցած ավելի քան 1,5 միլիոն փախստականների հարցը:
Ալենը և Մըքգուրկը այսօր և վաղը ահաբեկիչների դեմ արդյունավետ պայքարի հարցերը կքննարկեն Իտալիայում և Վատիկանում: Թուրքիայից նրանք մեկնելու են Գերմանիա և Բելգիա:




