Միջազգային

«Ռոյթեր». Աստանայի գագաթաժողովը հետաձգվել է Պուտինի վատառողջության պատճառով

Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների Աստանայում մարտի 12- 13-ը ծրագրված հանդիպումը հետաձգվել է, «Ինտերֆաքսին» հայտնել է Ղազախստանում դիվանագիտական շրջանակների աղբյուրը:

Տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Իսկապես, երեք պետությունների առաջնորդները որոշել են մի քանի օրով հետաձգել Աստանայում նախատեսված հանդիպման օրը»,-ասել է նա: Պեսկովը հանդիպման հետաձգման պատճառները չի նշել:

«Ռոյթեր» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ  Ղազախստանի հանդիպումը չեղյալ է հայտարարվել Պուտինի վատառողջ լինելու պատճառով: Ռուսաստանի և Բելառուսի  նախագահները Աստանա պետք է մեկներին նախագահ Նազարբաևի հրավերով։

Ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության՝ նրանք քննարկելու էին «երեք երկրների միջեւ առեւտրատնտեսական զարգացման հեռանկարները եւ եվրասիական ինտեգրման գործընթացները՝ հաշվի առնելով ժամանակակից միտումների ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա»։

Նախագահները պետք է քննարկեին նաև  փոխադարձ առեւտուրն ու Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Մարտի 13-ին պետք է կայանար Պուտին-Նազարբաև առանձնազրույցը:

Back to top button