
Տասը մարդ, այդ թվում ֆրանսիացի երեք օլիմպիական չեմպիոններ նախօրեին զոհվել են հեռուսատատեսային հաղորդման նկարահանումների ժամանակ:
Ողբերգությունը տեղի է ունեցել Արգետնինայի արևմուտքում TF-1 հեռուստաալիքով ցուցադրվող Dropped հանրահայտ ռեալիթի շոուի նկարահանման հրապարակում:
Երկու ուղղաթիռներ բախվել են իրար և ընկել Վիլլա Կաստելլի բնակավայրի վրա: Ելիսեյան պալատից հաստատել են օլիմպիական չեմպիոններ Ֆլորանդ Արտոյի, Կամիյ Մյուֆֆատի և Ալեքսիսի Վաստինի մահը: Վթարի պատճառները դեռևս անհայտ են։




