
Այսօր՝ մարտի 9-ին, Սև ծովում կմեկնարկեն ՆԱՏՕ-ի անդամ-երկրների նավատորմիղների ռազմածովային զորավարժությունները: Բուլղարիայի ափերի մոտ զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ-ի, Իտալիայի, Գերմանիայի, Կանադայի, Թուրքիայի, Բուլղարիայի և Ռումինիայի նավերը:
«Մեր ծովայիններն ուրախ են այցելել Վառնա և համագործակցել քաղաքի ու երկրի բնակչության հետ: Մենք անհաբերությամբ սպասում ենք բուլղարական նավատորմիղի պրոֆեսիոնալ ծովայինների հետ մարզվելու հնարավորությանը»,- բուլղարական BTA լրատվական գործակալության հետ զրույցում ասել է զորավարժությունների հրամանատար՝ ծովակալ Բրեդ Վիլյամսոնը:




